Թել Ավիվում կմեկնարկի ձյուդոյի միջազգային «Գրան պրի» մրցաշարը
Իսրայելի Թել Ավիվ քաղաքում հունվարի 23 –ին կմեկնարկի ձյուդոյի միջազգային «Գրան պրի» մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Այն 2020թ. մրցաշրջանի առաջին խոշոր ստուգատեսն է: Հայտավորվել է հինգ աշխարհամաս ներկայացնող 85 երկրի 583 ներկայացուցիչ / 331 տղամարդ և 252 կին /: Մրցաշարը վարկանիշային է: Օլիմպիական միավորներ վաստակելու համար կպայքարի նաև մեր երկիրը ներկայացնող Ֆերդինանդ Կարապետյանը: Նա հանդես կգա 73 կգ քաշային կարգում,որտեղ ընդգրկված է 58 ձյուդոիստ:
Հայ պատվիրակին տատամի կուղեկցի հավաքականի գլխավոր մարզիչ, մոտ անցյալի նշանավոր վարպետ Հովհաննես Դավթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա