Երևանում կրակել են դատավորի աշխատասենյակի պատուհանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավորի կողմից հունվարի 21-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ դատարանի երկրորդ հարկի աշխատասենյակներից մեկի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է, ապակիների արանքում առկա է կրակված գնդակ:
Panorama.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացավ, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է կրակված գնդակը, նշանակված է փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր:
Ոստիկանությունից չնշեցին, թե Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի կոնկրետ որ դատավորն է ահազանգողը եղել: Ու թեպետ ոստիկանությունից մեզ չհայտնեցին, այնուամենայնիվ՝ հղում անելով լրատվամիջոցները տարածում են, որ կրակել են Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի անունը կապվում է դատավճիռների և որոշումների հակասականության և սկանդալների հետ։ Նա քննել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների, 2016 թվականին Աջափնյակում 56-ամյա ոսկերիչի սպանության, կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի, փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության և այլ գործերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան