Արա Վարդանյան. Հնարավոր է՝ նորից կալանավորվեմ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրել է.
«Իմ շատ հարգելի ընկերներ։ Այսօր ժամը 13։00-ին, Վերաքննիչ Դատարանում տեղի կունենա դատախազության կողմից իմ խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճռի բողոքարկման դատը։ Հնարավոր է, որ ես նորից կկալանավորվեմ։
Ամեն ինչ հիասքանչ է և կալանավորվելու դեպքում պայքարս կշարունակեմ կալանավայրից ինչպես և դա արդեն արել եմ։ Հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ ձեր առաջ )))»։
Նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին Արա Վարդանյանն ազատ էր արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց։ Մինչ այդ՝ նոյեմբերի 15-ի նիստում վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը չէր բավարարել Վարդանյանի փաստաբանների բողոքն ու ազատ չէր արձակել Արա Վարդանյանին։
Թե Վարդանյանը, թե նրա փաստաբանները պնդում են, որ հիմնադրամի նախկին ղեկավարի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հարակից հրապարակումներ`
- 10 մլն դրամ գրավի դիմաց Արա Վարդանյանն ազատ արձակվեց. «Գնում եմ տուն» (Լրացված)
- Արա Վարդանյանն ազատ չարձակվեց կալանքից
- Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել
- Արա Վարդանյան. Մեզ հասցրել են մի իրավիճակի, ուր ստիպված ես ուրախանալ աբսուրդի հասած իրողությունների վրա
- Արա Վարդանյանին կալանավորելու որևէ իրավական հիմք չկար. փաստաբան
- Փաստաբան. Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան