Համատիրությունները թափանցիկ չեն աշխատում. Այվազյան
«Նախատեսվում է համատիրության համար գանձվող գումարը առձեռնից տեղափոխել էլեկտրոնային եղանակի»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով, օրենքը քաղաքացիներին հնարավորություն կտա հասկանալ և վերահսել ֆինասական հոսքերը։
«Այս փոփոխության արդյունքում մինչև ապրիլի 1-ը ժամանակ է տրվել, որ մեր քաղաքացիները իրազեկվեն այս փոփոխության մասին, իսկ սուբյեկտները բացեն հաշիվներ, որպեսզի ամեն շենքի համար գանձվող գումարի չափը մեր քաղաքացիներն արդեն հստակորեն կիմանան».- նշեց Հակոբյանը։
Համատիրությունները, որոնք տարիների ընթացքում բնակիչներից գումար են գանձել և արդյունք ցույց չեն տվել, ընդհանրապես ոչ մի գործ չեն արել, ուստի քաղաքացիների մեծ մասը դադարել է վճարումներ կատարել։
«Շատ համատիրություններում ասում էին, որ գանձվող գումարը հազիվ հերիքում էր աշխատողների աշխատավարձերին»,- նշեց Հակոբյանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը նշեց, որ համատիրությունների աշխատանքը չի գոհացնում բազմաթիվ բնակիչների՝ հատկապես մարզաբնակներին։
«Խնդիրը առկա է, համատիրությունները թափանցիկ չեն աշխատում։ Բայց այս օրենքի ընդունումից հետո կարծում եմ, դժվար թե բնակիչների մոտ պատասխանատվության զգացումը բարձրանա։ Պետք է համատիրությունների մասին օրենքը փոխվի, և պետք է ավելի ամփոփ մոտեցում ցուցաբերվի»,- նշեց Այվազյանը։
Խորհրդարանը քննարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կողմից ներկայացված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին և «Համատիրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան