«Հրապարակ». Ե՞րբ են կայանալու պաշտոնական այցերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր հարցին ի պատասխան, թե երբ է տեղի ունենալու Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան պաշտոնական հանդիպումը, կառավարության մեր աղբյուրն ասաց. «Ըստ ամենայնի՝ մարտի վերջ-ապրիլի սկիզբ ժամանակահատվածում»:
Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ պաշտոնական այց չի ունեցել ՌԴ, բոլոր հանդիպումները Պուտինի հետ եղել են ընթացակարգային: Տարեմուտին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստանի Դաշնություն, և ՌԴ նախագահը 2020թ. երկրորդ կեսին կամ 2021թ. առաջին կիսամյակում պաշտոնական այց կկատարի Հայաստան»: Հանդիպումը նախատեսվում է արցախյան նախագահական ընտրություններից հետո՞, փաստորեն։ «Կոնկրետ օր չկա նախանշված, հեռուն գնացող եզրակացությունների կարիք, կարծում եմ` նույնպես»:
Հիշենք, որ Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի վերջին, իսկ ապրիլի սկզբին արդեն պարզ կլինի ուժերի դասավորությունը Ղարաբաղում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում