ՄԱԿ-ը կոչ է անում հետաքննել Սաուդյան թագաժառանգի կողմից Ջեֆ Բեզոսի հեռախոսի հակերային հարձակումը
ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել անհապաղ հետաքննել այն պնդումները, թե Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը զոհ է դարձել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի կողմից օգտագործված հեռախոսահամարից իր հեռախոսի հակերային հարձակումը։ Այս մասին գրում է euronews-ը։
Բեզոսը, որը նաև «Washington Post»-ի սեփականատերն է, հաղորդագրություն է ստացել WhatsApp-ով, որը կապված է արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ։ Այն պարունակել է կոդավորված տեսանյութ, որը Բեզոսի հեռախոսը վարակել է վնասակար կոդով, ասվում է ՄԱԿ-ի փորձագետների հայտարարության մեջ:
ԱՄՆ-ում Սաուդյան դեսպանատունը մեղադրանքներն անվանել է «անհեթեթ»:
Ագնես Կալամարդը և Դեյվիդ Քեյը, ՄԱԿ-ի երկու հատուկ զեկուցողներ, որոնք նշանակվել են Մարդու իրավունքների խորհրդի կողմից, ասում են, որ չարամիտ ծրագիրը ուղարկվել է Բեզոսի հեռախոսին, որպեսզի տեղեկությունների միջոցով փորձեին ազդել, եթե ոչ լռեցնել The Washington Post-ի հոդվածները Սաուդյան Արաբիայի վերաբերյալ՝ կապված լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ:
Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան դեսպանատանը սպանված Խաշոգջին քննադատում էր Սաուդյան Արաբիային և թագաժառանգին։
Հակերային հարձակումը, ենթադրաբար, տեղի է ունեցել 2018-ի մայիսին՝ Լոս Անջելեսում ընթրիքի ժամանակ WhatsApp-ի համարները թագաժառանգի հետ փոանակելուց ամիսներ անց։
Նշվում է, որ քննությունը կատարվում է FBI-ի կողմից, հետևաբար, անցկացվում է առավել ուժեղ և խստագույն պայմաններում։
Հիշեցնենք, որ Բեզոսի հեռախոսի հակերային հարձակումից հետո համացանցում տարածվեցին նրա ու սիրուհու նկարները, որից հետո Բեզոսը բաժանվեց կնոջից։