Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նախկինում (1915թ. հետո) օգտագործվել է որպես պահեստ, մարզական կենտրոն, ցուցասրահ և ոստիկանական տեղամաս:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ այժմ քաղաքային իշխանությունների որոշմամբ` եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի:
2012թ. 25 տարի ժամկետով շենքի իրավասությունները տրվել են Կեսարիայի քաղաքապետարանին: Կատարված վերականգնողական աշխատանքներից հետո եկեղեցին այժմ այցելուների առաջ իր դռները բացում է որպես քաղաքային գրադարան:
Եկեղեցում կա տպագիր և էլեկտրոնային գրապահոց: Ընթերցողներին հրամցվում է 25.000 միավոր տպագիր, 22.000 միավոր էլեկտրոնային և 3.000 միավոր աուդիո տարբերակով գրքեր:
Աղբյուրի փոխանցմամբ` գրադարանի բացմանը ներկա են գտնվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեթ Միսբահ Դեմիրջանը, Կեսարիայի նահանգապետ Շահմուս Գյունայդընը, քաղաքապետ Մեմդուհ Բյույուքքըլըչը, վարչական շրջանների մի շարք ղեկավարներ և տեղի բնակիչներ:
Ըստ Կեսարիայի քաղաքապետի՝ 6 օրում գրադարանից օգտվել է ավելի քան 60.000 ընթերցող:
Աղբյուրը հիշեցում է, որ Կեսարիայի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1835-1838թթ.: Եկեղեցու պատերին առկա զարդաքանդակները, որմնանկարներն ու գրությունները, որոնք ավելի վաղ կատարված աշխատանքների ժամանակ ծածկվել էին գաջի շերտով, այժմ մի մասը կրկին մաքրվել և բացվել է։
Հարակից հրապարակումներ`
- Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են սկսվել
- Էրզրումի հայկական եկեղեցին թուրքերը վերածում են աղբավայրի
- Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է
- Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվելու է թանգարանի
- Ստամբուլում Վանի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել
- Մալաթիայի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները 5 տարի է` դադարեցված են
- Անկարայում պատմական հայկական եկեղեցին վաճառքի է հանվել
- Արդվինի հայկական եկեղեցու կողքին գյուղապետը զուգարանի շինարարություն է նախաձեռնել
- Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին փոխհատուցում կվճարի
- Խարբերդի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու կոչ է հնչել
- Թուրքիայում վանդալիզմի հերթական դրսևորումը հայկական եկեղեցու նկատմամբ