Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները
Պակինի իշխանությունները որոշել են չեղարկել քաղաքում լուսնային օրացույցով Նոր տարվա առիթով ծրագրված միջոցառումները: Ինտերֆաքսի հաղորդմամբ, հայտնում են եվրոպական ԶԼՄ-ները:
Պեկինի մշակույթի և զբոսաշրջության բյուրոյի հաղորդմամբ, այդ որոշումն ընդունել են, որպեսզի վերահսկողության տակ պահեն համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը՝ պաշտպանելով մարդկանց կյանքն ու առողջությունը: Նշվում է, որ հիմնականում չեղարկվում են տոնական տոնավաճառները: Չինաստանում շատ թանգարաններ և զբոսայգիները վերանայում են իրենց աշխատանքային գրաֆիկը:
Չինաստանում լուսնային օրացույցով Նոր տարին նշվում է հունվարի 24 լույս 25-ին: Ավելի վաղ Չինաստանում երկու քաղաք մեկուսացվել էր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:
Վերջին տվյալներով, 630 մարդ վարակվել է վիրուսով, 17 մարդ մահացել է: Վարակման դեպքեր արձանագրվել են նաև Թայլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Հոնկոնգում, Թայվանում, Մակաոյում:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուս. Դիտարկվում են տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է Չինաստանից ուղևորահոսք դեպի Հայաստան
- Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 570-ը, զոհերինը՝ 17-ը
- Չինաստանում կորոնավիրուսի տարածման դեպքերի թիվն աճել է ՝ հասնելով 473-ի
- Չինաստանում երրորդ մարդն է մահացել է նոր տեսակի կորոնավիրուսից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին