Լիբանանում ցուցարարները մերժում են նոր կառավարությանը
Բեյրութի կենտրոնական փողոցներում բողոքի ցույցերը չեն դադարում։ Նախօրեին տեղի են ունեցել բռնի ցույցեր, երբ ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի գլխավոր մուտքի մոտ։ Խորհրդարանը շրջապատված է եղել փշալարերով, պողպատե դարպասներով և մետաղական թիթեղներով: Այս մասին գրում է aljazeera-ն։
Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք ցուցարարների նկատմամաբ կիրրառել են ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ։
Լիբանանում հունվարի 21-ին հայտարարվեց նոր կառավարության ձևավորման մասին, սակայն ցուցարարներն ասում են, որ նոր կառավարությունը բաղկացած է այն մարդկանցից, որոնց դեմ բողոքի ցույցեր են անցկացնում հոկտեմբերի 17-ից:
«Մենք ուզում ենք, որ կառավարությունը աշխատի մեր կարիքների համաձայն: Եթե ոչ, նրանց հետ դժոխքում պետք է լինեն։ Նրանք դեռ գողանում են մեզանից: Մենք էլեկտրաէներգիա չունենք, հիվանդանոցներ չունենք, և մենք սովամահ ենք լինում», - ասում է 23-ամյա ցուցարար Մոհամմադը, որը Տրիպոլիից է ու մասնակցում է Բեյրութի ցույցերին:
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում խթանել բարեփոխումները և այնպիսի կառավարություն ձևավորել, որը ղեկավարվում է անկախ տեխնոկրատների կողմից, և որը կարող է լուծել տնտեսական ճգնաժամն և համատարած կոռուպցիայի խնդիրը:
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանի առաջին հայ կին նախարարը Վարդինե Օհանյանն է
- Լիբանանում անվտանգության ուժերի ու ցուցարարների բախման հետևանքով 45 մարդ է վիրավորվել
- Հեզբոլահի աջակցությունը վայելող գիտնականը դարձավ Լիբանանի վարչապետ
- Լիբանան. «Արաբական գարուն» աշնանը
- Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է հրաժարականի մասին