Էրեբունի Պլազա հյուրանոցում կրակոցներ արձակած տղամարդը տարվել է ոստիկանություն
16։28
Քիչ առաջ Էրեբունի Պլազա մտան երեք քրեագետ։
Նշենք, որ ոստիկանության պաշտոնական հայտարարություն է եղել՝ Էրեբունի Պլազա ներխուժած, կրակոցներ արձակած տղամարդը բանակցության արդյունքում հանձնել է զենքը, ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։
Կրկին ըստ ոստիկանության պաշտոնական հայտարարության՝ վիրավորներ չկան, դեպքի հանգամանքները պարզվում են։
16։23
ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նախ բարևեց, ապա լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ այս պահին չի կարող նշել՝ արդյոք հենց Քոչարյանի գրասենյակի հետ է առնչվում միջադեպը։ Նա հավելեց, որ դեպքի մասին գիտի այնքան, որքան հայտնել են լրատվամիջոցները։ Նշեց, որ, լինելով պաշտոնական դեմք, չի կարող մեկնաբանել ասեկոսեները, բայց պատրաստ է տեղեկացնել կամ մեկնաբանել կամ հայտարարություն անել, երբ որոշակիորեն պարզվի իրենց գրասենյակին առնչությունը։
Գրասենյակը Էրեբունի Պլազայում է գտնվում շուրջ 12 տարի, և որևէ բողոք չեն ունեցել։ Սողոմոնյանը նկատեց նաև, որ բիզնես կենտրոնում կան տասնյակ հիմնարկներ, իսկ անվտանգության ծառայությունը Բիզնես կենտրոնինն է։
15:59
Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով «Էրեբունի Պլազայում» հնչած կրակոցներին, լրագողներին հայտնեց, որ դեպքի վայրում են տարբեր իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, ոստիկանության ղեկավար կազմը: Համապատասխան գործողություններ են իրականացվում այս պահին: Իրավիճակը վերահսկվում է»։ Նա տեղեկացրեք՝ վիրավորներ չկան։
Ահարոնյանի տեղեկացմամբ, բանակցում է անձամբ ոստիկանության պետը։ Այս պահին իրավիճակը կայուն ու վերահսկելի է։ Պատանդառված քաղաքացի չկա։
Բանակցության արդյունքում զենքը հանձնել է։
15։51
«Երեխային էս կողմ բերեք»,- զգուշացնում են ոստիկանները արգելող ժապավենների մոտ հայտնված երեխայի ծնողներին։
Ու ընդհանրապես՝ ժամանակ առ ժամանակ զգուշացնում են հավաքվածներին՝ հետ կանգնեք։
Այս պահին հավաքվածները ժանապարհ են բացում շտապօգնության մեքենայի համար։
15։48
Ոստիկանության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանի խոսքով, նախնական տվյալներով տուժածներ չկան։
15:40
Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազամգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։
«Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ»,-տեղեկացնում է ոստիկանության ֆեյսբուքյան էջը։
15։35 - ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, ինքը գրասենյակում չէ։
«Ցավոք սրտի, մեր գրասենյակում որևէ մեկըն այս պահին չկա, դուռը փակ է։ Ես էլ փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում, արդյոք մեզ հետ հանդիպում է ուզում»,-ասաց նա։
15։ 11 -Ոստիկանությունը քիչ առաջ՝ 14։38-ին, ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ Էրեբունի Պլազա հյուրանոցում կրակոցներ են հնչում։
Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին, այս պահին դեպքի վայր են մեկնել ոստիկանության խմբեր։
«Այս պահին այլ մանրամասներ հայտնել չենք կարող»,-ասացին ոստիկանությունից։
Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ կան պատանդներ։
Լրատվամիջոցների ուշադրությունն այս պահին սևեռված է դեպքին։
«Yerevan-today»-ը, որ գտնվում է հյուրանոցի շենքում, գրել է. «Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն։ Բիզնես կենտրոնը շրջապատել են ոստիկանները։ Զինված անձը նաև ավտոմատով կրակել է։ Այս պահի տվյալներով վիրավորներ կարծես չկան։ Շենքը շրջպատել են ոստիկանները։ Նա պահանջներ է ներկայացնում։ Նշենք, որ շենքում են գտնվում մի շարք գրասենյակներ, և այս պահին բազմաթիվ մարդիկ կան»։
Նաև ներկայացրել է տեսանյութ