Փաստաբան. Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի այսօր որոշեց ուժի մեջ թողնել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, մերժելով դատախազի բողոքը։
Ֆեյսբուքյան իր էջում դատարանի որոշման մասին տեղեկացրել է Արա Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Նրանք դեռ կան... կարող դատավորները»,-գրել է Վարոսյանը։
Արա Վարդանյանն էլ գրել է. «Դե ինչ, դատն ավարտվեց։ Ես կմնամ ազատության մեջ։ Շնորհակալություն բոլորին սատարելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Վարդանյան. Հնարավոր է՝ նորից կալանավորվեմ
- Արա Վարդանյանն ազատ չարձակվեց կալանքից
- Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան