Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին.Պապյան
Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել հայ երգչուհու ՝ Ռուզան Մանթաշյանի հետ տեղի ունեցած դեպքին, ազդարարելով հաղթանակի մասին:
«Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին: Նա կերգի՝ կատարելով Տատյանայի արիան Չայկովսկու “Եվգենի Օնեգին” օպերայից:
Սա հաղթանա՞կ է, կհարցնեն շատերը: Այո՝ անկասկած:
Բարձրաձայնելով խնդրի մասին, մենք միեւնույն ժամանակ օգնեցինք գերմանացիներին վերանայելու եւ ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը եւ փրկելու իրենց դեմքը: Ի զարմանս ինձ, ոչ մի ձայն չլսվեց պաշտոնական Ադրբեջանից, ի պաշտպանություն իրենց ազգակցի: Փոխարենը բազմաթիվ հայեր դարձան “հարեւան” երկրի երգչի ջերմեռանդ պաշտպանը: Թվում էր, թե հայտնի երգչուհի Նետրեբկոյի թիկունքին առնվազն պետք է կանգնեին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Ռիկկարդո Մուտին, կամ Դանիել Բարենբոյմը: Բայց ոչ, իրենց հարգող իրական արվեստագետները չեն իջնի բարձունքից: Երկար փնտրտուքներից հետո հաջողվեց գտնել միայն մեկին՝ հայազգի Սաթի Սպիվակովային, որն էլ իր պարտքը համարեց կոչ անել հայ ժողովրդին հանգստանալ եւ դադարել “զառանցել”...
Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սատարեցին: Ես ոչ մի ճանաչման, հերոսանալու կամ դափնիների կարիք չունեմ, փոխարենը օրեր շարունակ հետեւողական լինելով խնդրի արդարացի հանգուցալուծմանը, ինձ համար հայնաբերեցի՝ մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների եւ անհաղորդ հայրենակիցների:
Սիրելիներ, իմ պատգամը վերաբերում է մասնավորապես երիտասարդներին՝
որտեղ էլ որ լինեք, պահպանեք ձեր ոգու ամրությունը, ամեն գնով պայքարեք հայի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այն ամեն ինչից վեր է...
Հաղթեցինք եւ հաղթելու ենք!»,- գրել է Պապյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ ՝ քաղաքական նկատառումներից ելնելով:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանացի բաս Ռենե Պապե. Ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին՝ ատելություն չբերել իմ քաղաք կամ որևիցէ մի այլ տեղ
- Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի և նրա ղեկավարը կենթարկվի խիստ պատասխանատվության
- Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավարից պահանջել են բացատրություն
- Ռուզան Մանթաշյանի գործակալությունը պնդում է՝ նրա ելույթը չեղարկվել է ադրբեջանցի տենորի ցանկությամբ
- Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան