Բացառիկ կադրեր. YerevanToday-ը՝ հյուրանոց զինված տղամարդու մուտքը, Radio Aurora-ն՝ բանակցությունը
Yerevan.Today-ը, որի խմբագրությունը տեղակայված է Էրեբունի Պլազա հյուրանոցում, բացառիկ կադրեր է հրապարակել զինված տղամարդու՝ հյուրանոց մուտք գործելու, ինչպես նաև վնասազերծումից հետո ոստիկանության պետի պաշտոնակատարի կողմից տղամարդուն դեպի իր ծառայողական մեքենան ուղեկցելու ընթացքից։
Radio Aurora-ն կարողացել է գաղտնի տեսանկարահանել ոստիկանություն-կրակող բանակցությունը, որի ընթացքում հյուրանոց ներխուժածը նախ հանձնում է զենքը.
Հիշեցնենք, որ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, այսօր Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Հարակից հրապարակումներ`
- Օրվա լուսանկարը՝ Էրեբունի Պլազայի կրակողը մոտենում է ոստիկանական մեքենային
- Էրեբունի Պլազա հյուրանոցում կրակոցներ արձակած տղամարդը տարվել է ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան