Բորսայում գրանցված ընկերությունների արժեթղթերը ֆինսանսավորողները կազատվեն եկամտահարկից
«Մենք ձեռնարկություններին կոչ ենք անում միջոցներ ներգրավելուց միայն բանկերին չապավինել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով, ձեռնարկությունները կարող են աշխատել թափանցիկ, գնալ բորսա, ցուցակագրվել այնտեղ, և վստահություն առաջացնելով իրենց գործունեության նկատմամբ, թափանցիկության միջոցով ուղիղ ազգաբնակչությունից ներգրավվել միջոցներ։
«Այն միջնորդները, ովքեր կօգնեն, որ ձեռնարկությունները գնան բորսաներ, կազատվեն ԱԱՀ-ից, որ մարդիկ, ովքեր ֆինանսավորեն արդեն բորսայում գրանցված ընկերությունների արժեթղթերը, կազատվեն դիվիդենտի հարկից կամ եկամտահարկից»,- նշեց Կարապետյանը։
Պատգամավորը վստահ է, որ բազմաթիվ ընկերություններ, նախագծի ընդունումից հետո ավելի շահագրգիռ կլինեն օգնել մարդկանց գնալ բորսաներ, խուսափել բանկային միջնորդությունից. «Եվ այս վստահության մթնոլորտը, որը Հայաստանում ձևավորված է, կծառայեցվի նաև ազգաբնակչության խնայողությունները դեպի ձեռնարկություններ ուղղելուն։ Դա հենց տնտեսական զարգացման, ներքին խնայողությունների հիման վրա Հայաստանի տնտեսության զարգացման ամենակարևոր երաշխիքն է»։
Խորհրդարանը քննարկում է պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։