26 երկրների 35 մենասահորդներ հանդես եկան կարճ ծրագրում
Ավստրիայի Գրաց քաղաքում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: 26 երկրների 35 մենասահորդներ / տղամարդիկ / հանդես եկան կարճ ծրագրում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Երևանցի Սլավիկ Հայրապետյանը հաջողությամբ հաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Նա վաստակեց 66.89 միավոր, գրավեց 20-րդ տեղը և 24 մարզիկների հետ իրավունք ստացավ պայքարելու ազատ ծրագրում: Հուսանք,որ Սլավիկի վեցերորդ մասնակցությունը եվրոպականում հաջողությամբ կավարտվի:Այս մասին կիմանանք այսօր երեկոյան:
Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև պարային զույգերը: Իսկ վաղը` հունվարի 24-ին,ասպարեզ կելնեն մենասահորդուհիները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում