Հասարակություն 13:14 24/01/2020 Հայաստան

Զեկույց. 2019-ին ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների ավելի շատ դատական հայցեր են գրանցվել, քան 2018-ին և 2017-ին միասին վերցրած

«2019 թվականն աննախադեպ էր լրագրողների և լրատվամիջոցների ներգրավածությամբ դատական գործերի քանակով: Արձանագրել ենք 96 նոր դատական հայց, որից 89-ը Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված վիրավորավանքի և զրպարտության հիմքով էր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով կոմիտեի 2019թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին:

Նա նշեց, որ 2019-ին ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ավելի շատ դատական հայցեր են գրանցվել, քան 2018-ին և 2017-ին իրար հետ վերցրած:

«Սա, իհարկե, մտահոգիչ է, բայց պետք է արձանագրել, որ այս իրավիճակը մեծապես պայմանավորված է նրանով, որ լրատվամիջոցներում շատ հրաարակումներ ուղղակի ողողված են ֆեյք լուրերով, մանիպուլյացիաներով, վիրավորանքով»,- ասաց Ա.Մելիքյանը: 

Նրա խոսքով, քաղաքական պայքարը տեղափոխվել է ԶԼՄ-ներ և ատելության մթնոլորտը, մանիպուլյացիները, կեղծ լուրերը, որոնցով ողողոված են հրապարակումները, դատական գործերի հոսքի պատճառ են հանդիսանում:

«Միշտ չէ, որ այդ դատական գործերը բացառապես որպես ճնշում, գործիք են օգտագործվել, կան դեպքեր, երբ իսկապես լրատվամիջոցները զրպարտել են, վիրավորանք է եղել: Դատական գործերի հոսքն արտացոլումն է իրավիճակի»,- ասաց Ա.Մելիքյանը:

Նրա ներկայացմամբ, 2019 թվականին կտրուկ նվազել է  ֆիզիկական բռնությունների քանակը. ի տարբերություն  2018 թվականի, երբ արձանագրվել  էր 20-ից ավելի ֆիզիկական բռնություն, 2019 թվականին վիճակը մի քիչ հանդարտվել է  այս առումով,  գրացել է բռնության 4 դեպք:

«Եթե ֆիզիկական բռնությունների քանակը նվազել է, ապա ճնշումների քանակը գրեթե կրկնակի ավելացել է: Դատական հայցերը նույնպես գնահատում ենք որպես ճնշում, ինչով էլ պայմանավորված է, որ այս թիվը կրկնակի աճել է 2018-ի համեմատությամբ»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Նա նշեց, որ աճել են նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները:

«Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքը գլխավորապես արձանագրում է այն փաստերը, երբ լրագրողները դիմում են պետական ատյաններ և Տեղեկատվության ազատության մասին օրենքին համապատասխան ստանում են հայցվող տեղեկությունները: Խոսքը գնում է հիմնականում պաշտոնական տեղեկատվության մասին: Այստեղ պետք է ասել, որ այն ստորաբաժանումները,  որոնք պատասխանատու են կամ մամուլի քարտուղարներն իրենց պարտականությունները լիարժեք չեն կատարում, հաճախ իրենց հույսերը դնում են իրենց ղեկավարների ֆեյսբուքյան լայֆերի վրա կամ այլ շփումների վրա՝ անտեսելով մի կարևոր գործառույթ. լայֆերը շատ լավ բան են, բայց չեն կարող մեկը մյուսով  փոխարինվել, իրենք պետք է իրենց պարտականությունները կատարեն, պաշտոնական տեղեկատվությունն  իրենց կայքերում թարմացեն, թարմ տեղեկությունները ներկայացնեն հանրությանը, պատասխանեն  լրագրողների հարցերին: Միշտ չէ, որ իրենց ղեկավարները բոլոր հարցերի պատասխանները լայֆով տալիս են»,- ասաց Ա. Մելիքյանը:

Հարցին, թե մամուլի  ազատության տեսանկյունից ինչպիսի՞նն է ՀՀ վիճակը  տարածաշրջանում, ինչպիսի՞նն է լրատվադաշտի վիճակն իշխանափոխությունից առաջ և հետո, նա պատասխանեց, որ տարածաշրջանում Հայաստանը դիրքերը բարելավել է, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ համեմատության եզրեր չկան:

«Վրաստանի հետ գրեթե նույն մակարդակի խոսքի ազատություն կա, ուղղակի եթե մեզ մոտ, նաև միջազգային կառույցներն են  բարելավում նկատում, վրացիների մոտ հետընթաց է գրանցել, բայց, ընդհանուր առմամբ, մոտավորապես մի մակարդակի վրա է գտնվում»,- ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով, հեղափոությունից հետո լրատվամիջոցների ազատությունը շատ ավելի բարվոք վիճակում է, քան առաջ:

«Համենայնդեպս, երբեք լրատվամիջոցներն այդքան ազատ չեն եղել իշխանությունների ճնշումներից, ինչ հիմա է: Միաժամանակ պետք է ընդգծել, որ լրատվամիջոցներն ամենևին էլ ազատ չեն այն քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների, հայտնի դեմքերի միջամտությունից և ազդեցությունից, որոնք ֆինանսավորում են այդ լրատվամիջոցները: Այս առումով դժվար է խոսել ազատ մամուլի, ազատ լրատվամիջոցների մասին: Իմ գնահատմամբ,  չեն ճնշվում, իրենց գործունեությանը չի միջամտում իշխանությունը, բայց նրանք չեն կարողանում գործել որպես ինքնուրույն ինստիտուտ»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Նա ասաց, որ կոմիտեն 2019 թվականի ընթացքում շարունակել է դիտարկե «Էլեկտրիկ Երևանի» և Սարի թաղի իրադարձություններով քրեական գործերի ընթացքին, ավելի քան 40 լրագրող և օպերատոր տուծաժ են ճանաչվել:

«Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ Հատուկ քննչական ծառայությունը կասեցնում է այդ գործերը, հետո մենք բողոքարկում ենք, գնում է  դատական ատյանները, այնտեղից նորից վերադառնում է ՀՔԾ,  բայց որևէ առաջընթաց, նոր կասկածյալ, մեղադրյալներ  գործում չկան: Սարի թաղի գործի նախաքնությունը վերսկսվել է, «Էլեկտրիկ Երևանի» առումով երկու օր առաջ այդ գործը վերաքննիչ դատարանում կարճվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՔԾ-ն վերացրել է իր իսկ որոշումը և վերսկսել է նախաքննությունը»,- տեղեկացրեց Աշոտ Մելիքյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}