Երուսաղեմում մզկիթ են հրկիզել
Արևելյան Երուսաղեմում Բեյթ Սաֆաֆա շրջանում անհայտ անձիք հրկիզել են մզիկիը՝ թողնելով պատին ագրեսիվ բովանդակությամբ գրություն: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է իսրայելական ոստիկանությունը:
«Ստացվել էր գրաֆիտիի մասին հաղորդագրություն, որը հայտնաբերվել է պատի վրա, բացի այդ մզկիթի հարակից սենյակը հրկիզվել է: Ոստիկանությունը հետաքննում է դեպքը, հավաքվում են ապացույցները»,- նշվում է հաղորդագրությունում:
Ոստիկանությունում նշում են, որ շենքին հասցվել է աննշան վնաս:
«Կասկած կա, որ դա այսպես կոչված «տագ մեհիր» ակցիան է: Դա հիմնական վարկածն է, որը մենք ստուգում են»,- հայտարարել են ոստիկանությունից:
Այսպիսի միջադեպերում սովորաբար կասկածում են ծայրահեղ աջ հրեական շրջանակների ներկայացուցիչները: Մահմեդական և քրիստոնեական օբյեկտները Իսրայելում, Արևելյան Երուսաղեմում, Արևմտյան ափին, պաղեստինցիների և իսրայելցի արաբների ունեցվածքը և նույնիսկ իսրայելական բանակի բազաները բազմաթիվ անգամ դարձել են նման գործողությունների թիրախ, որոնք ծայրահեղ աջերը կոչում են տագ մեհիր» (եբրայերեն «գինը»):