«Լիդիանը» նոր տեղեկություններ է ներկայացնում վերակազմավորման գործընթացի վերաբերյալ
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունն (TSX:LYD) երեկ հայտարարել է, որ Ընկերությանը և նրան ուղղակիորեն և անուղղակիորեն ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություններին, այն է՝ Lydian Canada Ventures Corporation (այսուհետ՝ «Լիդիան Կանադա») և Lydian U.K. Corporation Limited (այսուհետ՝ «Լիդիան ՄԹ»), Ընկերության պարտատերերի հետ համաձայնության ակտով (այսուհետ՝ ԸՊՀԱ) նախկինում տրամադրված պաշտպանությունը երկարաձգվել է մինչև սույն թվականի մարտի 2-ը։
Միաժամանակ ԸՊՀԱ-ի պաշտպանության շրջանակներում վարկատուներն ու այլոք զերծ են մնում Ընկերության, «Լիդիան Կանադա», «Լիդիան ՄԹ» և նրանց պատկանող մի շարք ուղղակի դուստր ընկերությունների, այդ թվում՝ «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ որևէ պահանջ ներկայացնելուց։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հանձնաժողովը պարտավորեցնում է «Լիդիան Արմենիա»-ին պետական բյուջե վճարել օգտագործած ռադիոկապի վճարը
- «Լիդիան», թե՝ ոչ, Ամուլսարը՝ սար
- Տորոնտոյի ֆոնդային բորսան Լիդիան ընկերությանը հանել է բորսայի ցուցակներից
- Լիդիանը դեֆոլտի նախազգուշացում է տվել՝ դեկտեմբերի 20-ի վերջնաժամկետով
- Նազելի Վարդանյան. Տարօրինակ է, որ դատարանը նույն բանն է գրել, ինչ «Լիդիան»-ն է ասում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին