Հայաստանից Ղազախստան ներկրված ավտոմեքենաների ոդիսականը
Ղազախստանի իշխանությունները չարդարացրեցին Հայաստանից ցածր գներով մեքենաներ ներկրած սեփականատերերի հույսերը։ Խնդիր է առաջացել ինչպես հայկական, այնպես էլ ղրղզական համարանիշներով ավտոմեքենաների հետ։
Ինչպես գրում են ղազախական ԶԼՄ-նեը, Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն կրճատել տուրքերի չափը, իսկ նրանց, ովքեր չեն ցանկանում վճարել, առաջարկվում է արտասահմանյան մեքենաները քանդել ու առանձին մասերը վաճառել կամ դատի տալ նախորդ սեփականատերերին: Պարզվել է, որ նրանք իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել:
Պաշտոնյաները կոչ են անում օտարերկրյա ավտոմեքենաների սեփականատերերին ժամանակ չխնայել և գրանցել մեքենաները: Պետեկամուտների կոմիտեն հայտարարել է, որ զիջումներ չեն լինելու և այս որոշումն արդեն վերջնական է:
Ղազախստանի ֆինանսների նախարարության Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Մարատ Սուլթանգազիևը նշել է, որ հարկերը սահմանվում են հարկային օրենսդրությամբ, հարկային օրենսգրքի դրույքաչափերը սահմանված են Ղազախստանում։ Տուքերը սահմանված են որպես միասնական մաքսային սակագին բոլոր հինգ երկրների համար, և ըստ այդմ, այնտեղ անհատական արտոնություններ չի կարող լինել: Պաշտոնյաներն ասում են, որ այդպիսի նորմերն անմիջապես գրվել են, բայց ղազախներին գրավել է չափազանց ցածր գները, ինչից օգտվել են ձեռներեց վաճառողները:
Նշվում է, որ ԵՏՄ մուտք գործելուց հետո անցումային ժամանակահատվածում հայերը ներկրում էին արտասահմանյան մեքենաներ, բայց նրանք իրավունք չունեին դրանք վաճառել երկրից դուրս:
Ղազախստանի առևտրի և ինտեգրման փոխնախարար Ժանել Կուշուկովան ասել է, որ այս մեքենաները, մասնավորապես, հայկական արձանագրություններում ասվում է, որ դրանք կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Եվ դրանք կարող են ներմուծվել իրենց երկիր միայն ժամանակավոր հիմունքներով՝ ՀՀ սեփականատերերի կողմից, երբ նրանք գալիս են որպես զբոսաշրջիկ կամ որպես հյուր: Միայն այս դեպքում:
Ըստ երևույթին, շատ ղազախներ սա պարզապես չեն իմացել մեքենան գնելիս: Բայց նրանք ամենևին էլ չեն պատրաստվում գրանցել մեքենաները, ուստի դրանք գնել են ընդհանուր լիազորագրով՝ օգտագործելով տարբեր սողանցքներ Հայաստանի քաղաքացիների հետ:
Ղազախստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մարատ Կոժաևը նշել է, որ տեղեկություններ կան, որ իրենց քաղաքացիները, ՀՀ քաղաքացիների հետ միասին, օգտագործում են տարբեր հնարքներ` Հայաստանում ժամանակավոր բնակչի կարգավիճակ ձեռք բերելու համար, որպեսզի կաողանան մեքենաները վարել Ղազախստանում։
Ներքին գործերի նախարարությունը գնահատել է, որ Ղազախստանում վարում են արտասահմանյան համարանիշներով մոտ 200 հազար մեքենա: Փողոցային տեսախցիկներն ամեն օր արձանագրում են երթևեկության կանոնների խախտումներ, բայց ուր և ում ուղարկել այդ տուգանքները, պարզ չէ։ Միայն անցյալ այդ տուգանքների թիվը հասել է 90 հազարի:
Նշվում է, որ Ղազախստանի ներքին գործերի նախարարությունն արդեն ստեղծել է հատուկ խումբ, որը եկել է Երևան և իր սեփական ստուգումներն է անցացնում:
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ կամ պետք է մեքենաներ դուրս բերվեն երկրից, եթե չլինեն տուրքերի վճարումներ, օգտագործման վճարներ և նախնական գրանցման վճարները, կամ սեփականատերը կարող է դատի տալ նրան, ումից գնել են մեքենան: Մեկ այլ տարբերակ է ուղղակի մեքենան ասնատել ու վաճառել պահեստամասերը։