Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
«Ես երկու-երեք անգամ հրավիրվել եմ հարցաքննության, այսօր էլ խուզարկություն է իրականացվել տանը, այս ընթացքում իմ խնդրանքը, միջնորդությունը եղել է մեկը, որ ամբողջ ընթացքը տեսաձայնագրվի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
Նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ նշելով, որ իր համար շատ կարևոր է այդ գործի նկատմամբ հանրային վերահսկողությունը։
«Ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու։ Իրոք ցավ եմ ապրում դրա համար, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան, թե ով ինչ ասեց, ինչու ասեց, ոնց վարվեց և այլն, և այլն, չի լինելու։
Եվ իմ միջնոդրությունը ես միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունն ու բոլոր գործողությունները տեսաձայնագրվեն։ Ինձ համար անհասկանալի է քննչական մարմնի՝ ձեռնպահ մնալը, և մեր միջնորդությունները մերժելը, որ գործողությունները չտեսաձայնագրվեն»,-ասաց նա։
ՍԴ նախագահն ասաց, այդ գործողությունների իրավական կողմին չի անդրադառնա՝ դա կթողնի իր փաստաբանական խմբին։
«Բայց ցավոք սրտի, այն ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում իմ շուրջ, Սահմանդրական դատարանի շուրջ գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են, օրվա իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ։ Եվ այդ ամենն արվում է շատ կոպիտ, այդ ամբողջն արվում է արդեն ակնհայտ, և դրա մասին ոչ միայն մեր, այլ միջազգային հանարությունը ամբողջությամբ տեղյակ է։ Ես սրա համար միայն ցավ եմ ապրում, որովհետև այս պարագայում Հրայր Թովմասյանի խնդիրն այս պարագայում երկրորդական, երրորդական է։ Շատ ավելի կարևոր է երկրի հեղինակությունը, վաղվա օրը։ Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունը այդ քան արագ, թույլ տվեք այդ բառն օգտագործել, մսխել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Խուզարկության արդյունքում ոչինչ չեն գտել
- Ի պատասխան ՀՔԾ հայտարարութանը Մակինյանը տեսանյութ է հրապարակել Թովմասյանի բնակարանից
- Գոհար Մելոյան. «Ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրեք այն կուլ տալու փորձերը՝ կարող եք խեղդվել»
- Փաստաբան. Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին կարդալ դատարանի որոշումը
- Արսեն Բաբայան. Իմ համոզմամբ, Թովմասյանի տան խուզարկության իմաստ չկա
- Ռուբեն Մելիքյան. Շատ կուզեի տեսնել Թովմասյանի բնակարանում խուզարկությունը թույլատրող դատական ակտը
- Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան