Աշոտ Մելիքյան. Հանրայինի եթերով գովազդ թույլ տալը մեզ համար խիստ վիճահարույց է
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոտ մտահոգություններ է առաջացրել արդարադատության նախարարության առաջարկած փոփոխությունները «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում, որով նախատեսում է Հանրային հեռուստաընկերությանն իրավունք վերապահել մեկ ժամում 5 րոպե գովազդ ունենալ:
«Մեզ համար սա խիստ վիճահարույց է այն պատաճառով, որ Հանրայինը հենց բյուջեից ստանում է շատ մեծ ֆինանսավորում, երկու կողմից ֆինանսավորումն անարդար պայմաններ է ստեղծում մասնավոր հեռուստաընկերությունների հետ մրցակցության առումով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա նշեց, որ իրենք հայտարարությամբ են հանդես եկել սրա հետ կապված, արտահայտել են իրենց մտահոգությունները, առայժմ որևէ լուրջ արձագանք չեն ստացել: