Մելիքյան. ՍԴ նախագահի բնակարանը խուզարկելու գործողությունը վախեցնելու տպավորություն ստեղծելու շարժառիթով է պայմանավորված
«Համարում եմ անընդունելի, ապօրինի, կարծում եմ՝ նաև ժամանակին այս կոնկրետ գործողությանը կտրվի քրեաիրավական գնահատական»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում իրականացված խուզարկությանը:
Նրա խոսքով, դատարանն ապօրինի որոշում է կայացրել, կարծում է, որ այստեղ երեք պատճառ կա, որոնց դեպքում այս գործողության մասին խոսք լիներ չէր կարող լինել։
«Քրեադատավարական տեսանկյունից, եթե խոսքը վերաբերեր այնպիսի ենթադրյալ հանցագործությանը, որտեղ որ ողջամտորեն կարելի էր ենթադրել, որ բնակարանում կարող է ինչ-որ բան տեղի ունենալ, կարող էր քննարկվել: Այստեղ գործ ունենք այնպիսի ենթադրյալ հանցագործության հետ, որի պարագայում առհասարակ բնակարանում որպես այդպիսին հանցանիշներ հայտնաբերելն անտրամաբանական է:
Երկրորդ՝ այս ողջ պատմությունից անցել է գրեթե 25 օր: Քննչական տակտիկայի տեսանկյունից հարց բարձրացնել՝ տրամաբանակա՞ն է մտածել, որ բնակարանում կարող են ինչ-որ մի բան հայտնաբերվել:
Երրորդ՝ սահմանադրաիրավական կողմը, գործ ունենք Սահմանադրական դատարանի գործող նախագահի հետ, իրավիճակի հետ, երբ դատարանը թույլտվություն է տվել կատարել խուզարկություն հնարավոր է այնպիսի պայմաններում, երբ մեկ այլ դատարան մերժել է»,- ասաց Ռ.Մելիքյանը:
Նրա խոսքով, գործ ունեն դատական իշխանության գործունեությանը ենթադրաբար կամ առերևույթ միջամտելու դեպքի հետ, ենթադրաբար քաղաքական հետապնում իրականացնելու հետ:
«Իմ համոզմամբ՝ ոչ թե ենթադրաբար, այլ իրական միջամտություն իրականացնելու իրավիճակի հետ գործ ունենք»,- ասաց նա:
Ռ. Մելիքյանի խոսքով, քննչական այս գործողությունը վախեցնելու, ռեպրեսիաների տպավորություն ստեղծելու շարժառիթով է պայմանավորված: Նա ասաց, որ խուզարկությունը որևէ առնչություն չունի Քրեական դատավարության, սահմանադրական իրավունքի, քննչական պրակտիկայի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբերի 27-ին ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Մեղադրանքի առաջադրումից հետո Թովմասյանը հայտարարեց. «Ինձ վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «X, Y, Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք մի օր կառաջադրվի»։ X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր։ Վերջի 6-7 ամսին Սահմանադրական դատարանը աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ»։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
- Փաստաբան. Խուզարկության արդյունքում ոչինչ չեն գտել
- Միհրան Պողոսյան. Նույնիսկ ընթերականներն են նշում, որ սա քաղաքական գործ է
- Գոհար Մելոյան. «Ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրեք այն կուլ տալու փորձերը՝ կարող եք խեղդվել»
- Փաստաբան. Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին կարդալ դատարանի որոշումը
- Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն
- CDI-ն իր մտահոգություններն է հայտնում Հրայր Թովմասյանի դեմ ճնշումների և հարուցված քրգործի կապակցությամբ
- ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին. «Հրապարակ»
- Հրայր Թովմասյանը զրույց է ունեցել ԵԽ եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
- Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորեցին
- Հրայր Թովմասյանին երկուշաբթի կալանավորելո՞ւ են. «Հրապարակ»
- ՄԻՊ-ը Հրայր Թովմասյանի գործով գրություններ կհասցեագրի Գլխավոր դատախազին և ՀՔԾ
- Հրայր Թովմասյան. Ինձ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար, Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի
- ՀՔԾ-ն հաստատեց. Հրայր Թովմասյանին մեղադրանք են առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան