Սլավիկ Հայրապետյանը 18-րդ հորիզոնականում է
Ավստրիայի Գրաց քաղաքում երեկ ուշ երեկոյան մրցապայքարն ավարտել են գեղասահքի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքի մասնակիցները, գրում է ՀԱՕԿ-ը։
Ինչպես հայտնի է, Հայաստանի ներկայացուցիչ, 23-ամյա Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում վաստակել էր 66,89 միավոր ու 20-րդ արդյունքով մտել էր եզրափակիչ: 24 ուժեղագույնների պայքարում, կամավոր ծրագրում, նա ստացել է 127,72 միավոր ու զբաղեցրեց 18 -րդ հորիզոնականը: Սա նրան հնարավորություն է ընձեռել երկու մրցաձևերի ընդհանուր գումարով /194,61միավոր /, 26 երկրների 35 մասնակիցների պայքարում գրավել 18-րդ տեղը:
Արժե նշել, որ Ռուսաստանը ներկայացրած 16- ամյա Արթուր Դանիելյանն արժանացել է Եվրոպայի փոխչեմպիոնի պատվին:
Այսօր՝ հունվարի 24-ին մեդալների համար պայքարը կսկսեն մենասահորդուհիները: Սահադաշտ կելնեն 29 երկրների 37 պատվիրակներ: Նրանց շարքում է Անաստասիա Գալուստյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա