2019 թվականին կասեցվել է 23, դադարեցվել է 215 լիցենզիայի գործողություն
2019 թվականին կայացել է լիցենզավորման 33 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերի ու կից փաստաթղթերի, ինչպես նաև տեղում ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմված 605 եզրակացություն (106 հայտատուի մոտ չի իրականացվել տեղում ուսումնասիրություն): Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Արդյունքում` 408 կազմակերպության տրվել է դրական, 197-ին բացասական եզրակացություն: 2018 թվականին գումարվել է 24 լիցենզավորման նիստ, ներկայացվել է 469 եզրակացություն (95 հայտատուի մոտ չի իրականացվել տեղում ուսումնասիրություն), ինչի արդյունքում շուրջ 358 կազմակերպության տրվել է դրական եզրակացություն և 111 կազմակերպության` բացասական:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի ընթացքում կասեցման միջնորդություն է ներկայացվել դեղատնային գործունեությամբ զբաղվող 136 կազմակերպության վերաբերյալ, որոնցից 32 կազմակերպության լիցենզիաների գործողությունը կասեցվել է, իսկ բժշկական օգնության և սպասարկման իրականացմամբ զբաղվող ներկայացված 226-ից` 76 կազմակերպության լիցենզիաների գործողություն: Դեղատնային գործունեությամբ զբաղվող 32 կազմակերպություններից խախտման պատճառները վերացնելուց հետո 29-ի կասեցման հրամանները ուժը կորցրած են ճանաչվել, բժշկական օգնության և սպասարկման իրականացմամբ զբաղվող 76-ից ուժը կորցրած է ճանաչվել 15-ը, մասնակի` 27-ը:
2018-ին կասեցման է ներկայացվել և կասեցվել է 2 կազմակերպության գործունեություն:
Լիցենզավորված կազմակերպությունների տնօրենների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված դիմումների համաձայն` 2019 թվականին կասեցվել է 23, դադարեցվել է 215 լիցենզիայի գործողություն, 2018-ին կասեցվել է 24, դադարեցվել` 178:
Նախորդ տարի թվով 76 է տրամադրվել, բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի` թվով 24, 2018-ին` դեղերի գովազդի 90 թույլտվություն և բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի` 19:
2019 թվականի ընթացքում դեղի գովազդի և բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի 26 հայտ մերժվել է, 2018-ի ընթացքում` 23:
2018-2019 թվականների ընթացքում լիցենզավորման գործակալության կողմից իրականացվել են նաև այլ աշխատանքներ, մշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք միտված են ոլորտի բարելավմանը: