HBO-ն մուլտսերիալ է նկարում Եղիսաբեթ Երկրորդի ընտանիքի մասին
HBO Max սթրիմինգային ծառայությունը սկսել է բրիտանական թագավորական ընտանիքի անդամների մասին «Արքայազն» մուլտսերիալի արտադրությունը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նոր նախագծով զբաղվում է պրոդյուսեր Գարի Ջանեթին, որը նաև հնչյունավորելու է գլխավոր հերոսին՝ 6-ամյա արքայազն Ջորջին: Մուլտսերիալի վերնագիրը հենց ի շնորհիվ Ջանետիի է ծնվել, որը վերջին շրջանում փոքրիկ արքայազնի «անունից» Ինսթագրամում ծաղրական էջ է վարում:
Մուլտֆիլմում կերպարների թվում են արքայազն Հարրին, Մեգան Մարքլը, արքայազն Ուիլյամը, Քեյթ Միդլթոնը, հենց Եղիսաբեթ Երկրորդը և ոչ միայն: Դերերը հնչյունավորելու են Օռլանդո Բլումը, Կոնդոլա Ռաշադը, Թոմ Հոլանդերը, Ալան Կամինգը և այլ դերասաններ:
Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանա նոր մուլտֆիլմի պրեմիերան:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան