Փաստաբան. Խուզարկության արդյունքում ոչինչ չեն գտել
«Փնտրում էին փաստաթղթեր, որոնք չէին կարող լինել իրականության մեջ պարոն Թովմասյանի բնակարանում»,-լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկության ընթացքից ու արդյունքներից մանրամասներ ներկայացրեց փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Այդ տրամաբանությամբ ոչինչ չեն հայտնաբերել։ Այս պահին այսքանը։ Ոչինչ չի առգրավվել։ Քննիչները դուրս են եկել»,-ասաց նա։
Փաստաբանի խոսքով, մինչ այս պահը ոչ Հրայր Թովմասյանը, ոչ էլ փաստաբան Միհրան Պողոսյանը չեն ծանոթացել դատարանի որոշմանը, օրենքով սահմանված կարգով չի տրամադրվել դատավարական կողմերին։ Տեղյակ են, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ են խուզարկություն կատարել ՍԴ նախագահի տանը։
Նա ասաց, քիչ անց կիջնի ու բոլոր հարցերին կպատասխանի Հրայր Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյան. Նույնիսկ ընթերականներն են նշում, որ սա քաղաքական գործ է
- Ի պատասխան ՀՔԾ հայտարարութանը Մակինյանը տեսանյութ է հրապարակել Թովմասյանի բնակարանից
- Գոհար Մելոյան. «Ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրեք այն կուլ տալու փորձերը՝ կարող եք խեղդվել»
- Փաստաբան. Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին կարդալ դատարանի որոշումը
- Արսեն Բաբայան. Իմ համոզմամբ, Թովմասյանի տան խուզարկության իմաստ չկա
- Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան