Փորձել են կոտրել Վանեցյանի փաստաբանի էլեկտրոնային փոստը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Երեկ՝ 2020 թվականի հունվարի 23-ին, ժամը 14.30-ին ֆեյսբուկ սոցիալական ցանցի միջոցով հանրայնացվեց տեղեկությունն այն մասին, որ մենք հանդիսանում ենք ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները: Մասնավորապես հրապարակային կարգով ներկայացրեցինք armtimes .com կայքում 12.01.2020թ. հրապարակված հոդվածում ներկայացված ստահոդ տեղեկությունները հերքելու պահանջը:
Կարճ ժամանակ անց, փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվեցին:
Այդ փոստը, որը փոխկապակցված էր նրա՝ ֆեյսբուկ սոցիալական ցանցի էջի հետ: Տեղի ունեցածի վերաբերյալ Gmail ցանցից համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո, էլեկտրոնային փոստն արդեն դարձավ Ա.Կիվիրյանի համար անհասանելի:
Տեղի ունեցածն աննախադեպ խայտառակություն է, ոտնձգություն է ոչ միայն քաղաքացու՝ ՄԻԵԿ 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների, անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հանդեպ, այլ նաև ուղիղ հարված է օրենքով պաշտպանված փաստաբանական գաղտնիքին: Նման պայմաններում կարող ենք համարել, որ Հայաստանում այսօր առհասարակ վտանգված է փաստաբանական գործունեությունը:
Տեղի ունեցածի լույսի ներքո, հայտարարում ենք, որ մասնագիտական մեր գործունեությունը խոչընդոտելու որևէ փորձ երբեք հաջողությամբ չի պսակվել, այսուհետ ևս նման քայլեր կատարողների բոլոր ջանքերն անցնելու են ապարդյուն:
Այս քայլերի հեղինակներին ու նրանց ապօրինի հրամաններ տվողներին հիշեցնում ենք, որ նման գործելաոճը հանցավոր է, անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության:
Կոչ ենք անում այդ անձանց չտրվել այժմեական գայթակղությունների, սթափվել, վերադառնալ օրենքի ու իրավունքի դաշտ: Մարդու իրավունքները գերագույն արժեք են, որոնք պետք է սրբորեն պաշտպանվեն, իսկ այդ իրավունքներով օժտված են անխտիր բոլորն ու ոչ ոք ապահովագրված չէ, որ ապագայում հարկ կարող է լինել պաշտպանելու հատկապես իր իրավունքները:
Լուսինե Սահակյան
Արամազդ Կիվիրյան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում