ՍԴ նախագահ. Հանրությունը տեսնում է իմ նկատմամբ գործընթացների տասը տոկոսը միայն
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր բնակարանում խուզարկությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ հանրությունը, լրատվամիջոցները տեսնում են պրոցեսների միայն տասը տոկոսը։
«ԱԱԾ նախկին տնօրենն այս մասին ակնարկ արեց։ Ես հուսով եմ, ես վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որպեսզի ինքն այդ ամբողջի մասին լռի։ Եվ այդ ամբողջ պրոցեսները, թե երբ է սկսել, ոնց է սկսել, ինձ հետ ինչ են խոսել, էդ ամբողջը կդառնա հանրության սեփականությունը։Եթե դրանց մասին ես առ այսօր լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված»,-ասաց ՍԴ նախագահը՝ նշելով, որ այս գործում իրավական ոչինչ չկա, նպատակը քաղաքական է ու վատ քաղաքական, որը չի բխում ոչ Հայաստանի, ոչ էլ քաղաքացիների շահերից։
Թովմասյանն ասաց, եթե չի սխալվում վերջին անգամ, երբ երկրի Բարձրագույն դատական ատյան ղեկավարը քրեական հետապնդման է ենթարկվել 1803 թվականին ԱՄՆ-ում։
«Ես համարում եմ, որ այս ամբողջը մի օր պետք է լիներ, մի օր մի դատավոր պետք է պայքարեր իր անկախության համար, սրանք ուզում եք զրկանք համարեք, հետապնդում համարեք, բայց սա իմ խաչն է, որը ես պետք է տանեմ»,-ընդգծեց նա։
Թովմասյանն ասաց, գաղտնալսման վերաբերյալ լուրերից հետո ոչ իր կյանքի ռեժիմն է փոխվել, ոչ էլ հեռախոսահամարները, ապրում է հանգիստ ու իր կյանքով։
Նա ուշադրություն հրավիրեց երկու հարցի՝ թե ինչու ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքն ընդունվեց նման հապճեպությամբ, թե ինչու է նշվել հենց երկու ամիս ժամանակահատվածը։
«Պատկերացրեք՝ յոթ դատավոր միանգամից հրաժարական է տալիս, այդ ժամանակ ճգնաժամը կլիներ»,-ասաց նա։
Թովմասյանը ներողություն խնդրեց լրագրողներից, որ չի կարող նրանց իր տուն հրավիրել, ասաց՝ պետք է գնա ՍԴ մասնակցելու աշխատակարգային ժողովին։
Հարակից հրապարակումներ`
- Մելիքյան. ՍԴ նախագահի բնակարանը խուզարկելու գործողությունը վախեցնելու տպավորություն ստեղծելու շարժառիթով է պայմանավորված
- Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
- Փաստաբան. Խուզարկության արդյունքում ոչինչ չեն գտել
- Ի պատասխան ՀՔԾ հայտարարութանը Մակինյանը տեսանյութ է հրապարակել Թովմասյանի բնակարանից
- Գոհար Մելոյան. «Ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրեք այն կուլ տալու փորձերը՝ կարող եք խեղդվել»
- Փաստաբան. Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին կարդալ դատարանի որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան