Գիտնականները վերականգնել են 3000-ամյա մումիայի ձայնը
Մեծ Բրիտանիայում գիտնականներին հաջողվել է վերականգնել քուրմ Նեսյամունի ձայնը, որը մահացել է Եգիպտոսում շուրջ 3000 տարի առաջ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հետազոտության արդյունքները հրապարակել է Scientific Reports ամսագիրը:
Մումիայի ձայնալարերն ու կոկորդը լավ են պահպանվել: Համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ ինժեներները կազմել են մահացած քուրմի արտաբերական օրգանների եռաչափ մոդել և այն տպել 3D տպիչի վրա: Այն միացրել են արհեստական կոկորդի և բարձրախոսի և ձայնագրել ստացված ձայնը՝ «ա», «ի», «ե»: Տեսանյութում այս ձայնը կարելի է լսել 30-րդ վայրկյանում:
Նեսյամուն ամենահայտնի և լավ պահպանված մումիաներից է, որը գտնվում է մեծ Բրիտանիայի տարածքում: Քուրմի մնացորդներով սարկոֆագը գտնվել է Եգիպտոսում Ամոն աստծո տաճարի պեղումների ժամանակ: Նա ապրել է Ռամզես 11-րդի ժամանակաշրջանում և մահացել է 50 տարեկանում: Նրա սարկոֆագին աստվածներին ուղղված խնդրանք է գրված՝ վերադարձնել իրեն խոսելու ունակությունը: