Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռը հետ է վերադարձել օդանավակայան
Եկատերինբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հետ է վերադարձել շասսիի անսարքության պատճառով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի Ուրալի քննչական վարչությունից: Airbus А320 թռիչք է իրականացրել Կոլցովո օդանավակայանից, բայց շուրջ մեկ ժամ անց ինքնաթիռը, որում եղել է 65 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, ստիպված հետ է վերադարձել:
«Բարձրություն հավաքելու ընթացքում աշխատել է շասսիի անսարքության սենսորը, դրա հետ կապված հրամանատարը որոշել է հետ վերադառնալ: Օդանավը բարեհաջող վայէջք է կատարել: Ուղևորները, անձնակազմի անդամները չեն տուժել: Օդանավը չի վնասվել»,- ասված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, որը այդ փաստով սկսել է տուգումներ: Այժմ պարզում են պատճառներն ու հանգամանքները:
«Կոլցեվո» օդանավակայանի առցանց աղյուսակի տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը կրկին թռել է նույն երթուղով: Չվերթն իրականացրել է «Ուրալյան ավիաուղիները»: