Փաստաբան. Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին կարդալ դատարանի որոշումը
«ՀՔԾ քննիչներն ու Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն արդեն տևական ժամանակ է՝ գտնվում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում»,-շենքի բակում սպասող լրագրողներին մանրամասներ հայտնեց Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նա մանրամասնեց, քննչական գործողության բուն էությունն այն է, որ պետք է կատարվի խուզարկություն։ Կա դատարանի որոշում։
«Խուզարկությունը դեռևս չի սկսել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը»,-ասաց նա։
Փաստաբանի խոսքով, հնարավորություն չի տրվում Հրայր Թովմասյանին ու պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին ամբողջ ծավալով ծանոթանալ դատարանի որոշմանը։
«Մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել։ Սա աննախադեպ պրակտիկա է Հայաստանի քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում անձին որոշումը կարդալ»,-ասաց Մակինյանը։
Պաշտպանի խոսքով, քննիչի կողմից պատճառաբանություններ որպես այդպիսին չեն բերվում։
«Այնպիսի աննախադեպ իրավիճակ է, որ չեմ կարողանում մեկնաբանություններ բերել։ Այս պահին քննչական գորոծողությունը սկսված չէ։ Դա նույն գործով է, որով պարոն Թովմասյանը ներգրավված է որպես մեղադրյալ»,-նշեց նա՝ ավելացնելով, թե գրավոր, թե բանավոր միջնորդել են քննիչին թույլ տալ ծանոթանալ դատարանի որոշմանը, ինչպես նաև որոշման պատճեն ստանալ։
Մասնագետը հիշեցրեց, իրենք իրավունք ունեն բողոքարկել դատարանի որոշումը, սակայն ինչպե՞ս կարող են դա անել, եթե չունեն իրավական ակտի պատճենը։
«Ասում են՝ մենք ընթերցեցինք, դուք լսեցիք։ Բայց քրեական դատավարության մասին օրենսգիրքը հստակ ասում է՝ դատավարության կողմը կարող է ծանոթանալ դատարանի որոշմանը, կարող է պատճե ստանալ։ Մենք այդ մասին ասել ենք քննիչին»,-նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Իմ համոզմամբ, Թովմասյանի տան խուզարկության իմաստ չկա
- Ռուբեն Մելիքյան. Շատ կուզեի տեսնել Թովմասյանի բնակարանում խուզարկությունը թույլատրող դատական ակտը
- Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն
- ՍԴ-ն իրավասու մարմիններին հորդորում է քրեական վարույթի շրջանակում Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի պահանջները
- Փաստաբաններ. Հ. Թովմասյանի անձնական անձեռնմխելիության երաշխիքը կասկածի տակ դնողներին՝ Սահմանադրության 73-րդ հոդվածի բովանդակությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան