ԱՀԿ. Դեռ վաղ է կորոնավիրուսի բռնկումը գլոբալ արտակարգ իրավիճակ կոչելու համար
Չինաստանում նոր մահացու կորոնավիրուսի բռնկումը դեռևս համաշխարհային առողջության արտակարգ իրավիճակ չէ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը, հավելելով, որ այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակ է Չինաստանում։ Այս մասին գրում է euronews-ը։
Գեբրիեսուսը ելույթ էր ունենում այն բանից հետո, երբ նախօրեին ԱՀԿ-ի արտակարգ հանձնաժողովի նիստը քննարկեց խնդիրը, սակայն տարակարծիք էին, թե արդյոք պետք է արտակարգ դրություն հայտարարեն, թե ոչ:
Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Դիդյե Հուսսանն ասաց, որ «դեռ վաղ է» այն համարել «միջազգային մտահոգության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ»։
Միջազգային կազմակերպությունը նշել է, որ իրավիճակի փոփոխման դեպքում նրանք կհայտարարեն։
Հիշեցնենք, որ նոր տիպի վիրուսը սկսվել է Չինաստանում ու արդեն գրանցվել է մոտ 6 երկրներում։ Չնաստանը հաստատել է, որ վիրուսից արդեն մահացել է 25 մարդ, վարակված են մոտ 800-ը։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել
- Կորոնավիրուս. Դիտարկվում են տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է Չինաստանից ուղևորահոսք դեպի Հայաստան
- Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 570-ը, զոհերինը՝ 17-ը
- ԱՄՆ-ում արձանագրվել է «Վուհան» կորոնավիրուսի առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին