ԱՆ-ն՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի թեկնածության հայտը փոստային առաքման վերաբերյալ
Արդարադատության նախարարությունը հունվարի 13-ին հայտարարություն էր հրապարակել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վարաբերյալ:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են՝ այն հայտատուները, որոնք հայտերը՝ կից փաստաթղթերով, Արդարադատության նախարարություն ուղարկել են փոստային առաքմամբ, կամ էլեկտրոնային եղանակով և դեռևս չեն ստացել էլեկտրոնային հավաստում փաստաթղթերը ստացված լինելու մասին խնդրում ենք այդ մասին ծանուցեն՝ գրելով Նախարարության էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected] կամ զանգահարեն 010 59 40 91 հեռախոսահամարին:
ԱՆ-ից հիշեցնում են, որ հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է 2020 թվականի հունվարի 23-ին:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԿ-ը՝ Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ
- ԱՆ-ն հրապարակել է, թե ովքեր կարող են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ դառնալ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան