Արսեն Բաբայան. Իմ համոզմամբ, Թովմասյանի տան խուզարկության իմաստ չկա
Փաստաբան, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քրեադատավարական առումով անիմաստ է համարում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ կողմից իրականացվող խուզարկությունը։
«Ըստ մեղադրանքի, վաղուց տեղի ունեցած քրգործի շրջանակում քրեադատավարական առումով, իմ համոզմամբ, խուզարկության իմաստ գոյություն չունի»,-Թովմասյանի բնակարանի մոտ հավաքված լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանը։
Նա ենթադրում է, որ խուզարկությունը կատարվում է նոտարների գործի շրջանակում, քանի որ միայն այդ գործով է, որ Թովմասյանը ներգրավված է որպես մեղադրյալ։
«Իսկ եթե ՍԴ նախագահի, դատավորի, անձեռմխելիության ունեցող անձի նկատմամբ իրականացվում են քրեական հետապնդումներ, ապա այդ դեպքում մենք խնդիր ունենք օրենքի խախտման հետ»,-ասաց փաստաբանը։
Նա հայտարարեց, եկել է այստեղ, որպեսզի հենց տեղում հասկանա, թե ինչ է կատարվում։ Բաբայանի խոսքով, քննչական մարմինը թույլ է տալիս ապօրինություններ։
«Կարծում եմ, այդ գործողություններով կեղծ օրակարգ ստեղծելու խնդիր կա»,-կարծիք հայտնեց Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Շատ կուզեի տեսնել Թովմասյանի բնակարանում խուզարկությունը թույլատրող դատական ակտը
- Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն
- CDI-ն իր մտահոգություններն է հայտնում Հրայր Թովմասյանի դեմ ճնշումների և հարուցված քրգործի կապակցությամբ
- ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին. «Հրապարակ»
- Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորեցին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին