Բրյուսելում ստորագրվեց Բրեքսիթի մասին համաձայնագիրը
Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներն այսօր՝ հունվարի 24-ին, Բրյուսելում ստորագրեցին Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու՝ Բրեքսիթի, համաձայնագիրը։
Փաստաթուղթը ստորագրեցին ԵՄ խորհդի նախագահ Շառլ Միշելը և ԵՄ հանձնաժողովի նաագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Այս մասին գրում է Gazeta-ն։
«Այսօր Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ես ստորագրեցինք ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը», - գրել է Միշելը թվիթերում:
Նա նշել է, որ Բրիտանիայի և Եվրամիության միջև բարեկամությունը կշարունակվի՝ անկախ ամեն ինչից և համաձայնագիրը թույլ կտա սկսել նոր փուլ, որում կողմերը կլինեն գործընկերներ և դաշնակիցներ:
Հայտնի է, որ հունվարի 29-ին փաստաթուղթը կվավերացվի Եվրախորհրդարանում: Բրեքսիթը նշանակված է 2020 թվականի հունվարի 31-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին