Դարոն Աճեմօղլուն կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի
Transparency International-ը հրապարակել է իր ավանդական զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում կոռուպցիայի հետ կապված վիճակին: Հայաստանում հակակոռուպցիոն դրսևորումները մեկնաբանել է նաև հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն։
«Ամերիկայի Ձայն»-ը գրում է՝ կարևորելով Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումն ու այդ ուղղությամբ իշխանությոնների քաղաքական կամքը՝ իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում անհապաղ ջանքեր գործադրել երկրում քաղաքական նոր ենթամշակույթի և պետական կառավարման համակարգի ձևավորման համար:
Իր հերթին հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի:
Այդ առումով հատկանշական է Չինաստանի օրինակը, որն ըստ տնտեսագետի, հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց: Այստեղ վերահսկելի դատարանների պարագայում, իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթույուն, սակայն իրականում ուղղել այն քաղաքական հակառակորդների դեմ:
Տնտեսասգետը վստահ է՝ հակակոռուպցիոն քաղաքականության այս ձևը, որը նա կոչում է «սիծինպինյան», բացասաբար է ազդում պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա:
«Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակոդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները»,- նշում է Աճեմօղլուն:
Հայաստանում ի սկզբանե առկա էր վտանգ, որ երկիրը կառաջնորդվեր այդ արատավոր ուղով, նշում է տնտեսագետը: Նրա կարծիքով այդ վտանգը դեռևս պահպանվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան