ՀՔԾ-ն Մակինյանի հայտարարությունն ապատեղեկատվություն է որակում
Հատուկ քննչական ծառայությունը Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե իբր Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Հ. Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը, «ակնհայտ ապատեղեկատվություն» է որակում։
«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը: Ա. Մակինյանի վերը նշված հայտարարությունը նպատակ է հետապնդում ընդամենը խոչընդոտել քննչական գործողութան իրականացմանը:
Վերոգրյալը հաշվի առնելով` Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հորդորում ենք գործել օրենքի սահմաններում և զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ու հանրությանն ապակողմնորոշող հայտարարություններ հնչեցնելուց»,-ասված է ՀՔԾ տարածած հայտարարության մեջ։
Ընդգծենք, Մակինյանը հայտարարեց, որ դատարանի որոշմանը թույլ չեն տալիս ծանոթանալ ամբողջ ծավալով, բայցի այդ հնարավորություն չեն տալիս ունենալ դրա պատճենը՝ ակտը դատական կարգով բողոքարկելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Գոհար Մելոյան. «Ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրեք այն կուլ տալու փորձերը՝ կարող եք խեղդվել»
- Փաստաբան. Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին կարդալ դատարանի որոշումը
- Արսեն Բաբայան. Իմ համոզմամբ, Թովմասյանի տան խուզարկության իմաստ չկա
- Ռուբեն Մելիքյան. Շատ կուզեի տեսնել Թովմասյանի բնակարանում խուզարկությունը թույլատրող դատական ակտը
- Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն
- CDI-ն իր մտահոգություններն է հայտնում Հրայր Թովմասյանի դեմ ճնշումների և հարուցված քրգործի կապակցությամբ
- «Հրապարակ». Հրայր Թովմասյանի բնակարանն ու աշխատասենյակը խուզարկելու միջնորդությունները մերժվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան