Միհրան Պողոսյան. Նույնիսկ ընթերականներն են նշում, որ սա քաղաքական գործ է
«Ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում տարբեր ռեպրեսիվ մեթոդներով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը։
«Սա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ընթերականներն են նշում, որ սա քաղաքական գործ է»,-ասաց նա՝ որպես ապացույց նշելով, որ քննիչը հասարակ խուզարկությունը սկսկում և իրականացնում է խախտումներով։
Պողոսյանի խոսքով, մինչ այս պահը ոչ Հրայր Թովմասյանը, ոչ էլ ինքը խուզարկությունը թույլատրող դատարանի որոշմանը ծանոթ չեն։ Քննիչը, ըստ պաշտպանի, ոչ ամբողջությամբ է ընթերցել դատարանի որոշումը, «իր նախընտրած արտահայտություններն է արտաբերել», իսկ ինքը ցանկացել է հավաստիանալ, արդյո՞ք դրանք դատարանի որոշումից են, թե՞ չէ։ Սակայն քննիչն արգելել է որոշմանը ծանոթանալ։ Իրենք ոչ որշման պատճենն ունեն, ոչ լուսանկարը, զրկված են բողոքարկելու հնարավորությունից։
Նրա խոսքով, բնակարանում են նաև ոստիկանության աշխատակիցներ, որոնք որևէ փաստաթուղթ խուզարկություն կատարելու իրավասության մասին չեն ներկայացրել։
«Այս պրոցեսին գոնե ինչ-որ օրինականության շղարշ հաղորդելու համար, մենք միջնորդել ենք, որ ամբողջ պրոցեսը տեսաձայնագրվի, որ հետագայում քրեական գործում երևա, թե ով ինչ գործողություն է կատարել։ Քննիչը հայեցողական կերպով բանավոր կարգով մերժել է միջնորդությունը, քանի որ ակնհայտ է, որ ապօրինություններ էր կատարում։ Սակայն իր նախընտրությամբ, խախտելով պարոն Թովմասյանի անձնական կյանքի գաղտնիությունը, լուսանարներ էր անում։ Ես չգիտեմ, ինչ են փնտրում, իմ կարծիքով, փնտրում են աղաղակող ինչ-որ մի բան, որ հանությանը կարողանան մատուցել այս պրոցեսի իբր իրական լինելը»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Ի պատասխան ՀՔԾ հայտարարութանը Մակինյանը տեսանյութ է հրապարակել Թովմասյանի բնակարանից
- Գոհար Մելոյան. «Ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրեք այն կուլ տալու փորձերը՝ կարող եք խեղդվել»
- Փաստաբան. Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին կարդալ դատարանի որոշումը
- Արսեն Բաբայան. Իմ համոզմամբ, Թովմասյանի տան խուզարկության իմաստ չկա
- Ռուբեն Մելիքյան. Շատ կուզեի տեսնել Թովմասյանի բնակարանում խուզարկությունը թույլատրող դատական ակտը
- Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն
- ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին. «Հրապարակ»
- Հրայր Թովմասյանը զրույց է ունեցել ԵԽ եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան