Ռուբեն Մելիքյան. Շատ կուզեի տեսնել Թովմասյանի բնակարանում խուզարկությունը թույլատրող դատական ակտը
Փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում իրականացվող խուզարկությանը, գրել է.
«Փաստաբանն ահազանգում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաների շարանում ապօրինության հերթական դրսևորման մասին։
Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքը» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանը իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն։ Այն էլ՝ մեղադրանքի առաջադրումից շուրջ 25 օր անց։ Դա դեմ է թե՛ քրեադատավարական, թե՛ սահմանադրաիրավական և թե՛ քննչական-տակտիկական տրամաբանությանը։ Փոխարենը դա լրիվ տեղավորվում է «Նոր Հայաստանի» ռեպրեսիվ տրամաբանության մեջ։
Շատ կուզեի տեսնել խուզարկությունը թույլատրող դատական ակտը»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբերի 27-ին ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Մեղադրանքի առաջադրումից հետո Թովմասյանը հայտարարեց. «Ինձ վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «X, Y, Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք մի օր կառաջադրվի»։ X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր։ Վերջի 6-7 ամսին Սահմանադրական դատարանը աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ»։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն
- ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին. «Հրապարակ»
- «Հրապարակ». Հրայր Թովմասյանի բնակարանն ու աշխատասենյակը խուզարկելու միջնորդությունները մերժվել են
- Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորեցին
- Գլխավոր դատախազի որոշմամբ Հրայր Թովմասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ
- Հրայր Թովմասյան. Ինձ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար, Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի
- ՀՔԾ-ն հաստատեց. Հրայր Թովմասյանին մեղադրանք են առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին