Ռուզան Մանթաշյան. Մշակույթը սահմաններ չի ճանաչում
«Համոզված եմ եղել, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում և ուրախ եմ, որ այս համոզմունքը կիսվում է այդքան մարդկանց կողմից, ովքեր այս օրերին սատարեցին ինձ իրենց խոսքով և գործով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը։
Նա իր ունկնդիրներին տեղեկացնում, որ փետրվարի 7-ին Պ.Ի. Չայկովսկու Եվգենի Օնեգին օպերայից Տատյանայի արիայով հանդես եմ գալու Դրեզդենյան հայտնի Semper Opernball-ում։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանի ժողովրդական արտիստ, ազգությամբ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Այդ մասին գրել էր նաև Forum Opera ամսագիրը: Դրանից հետո Յուսիֆ Էյվազովը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Semper Operaball-ի հաղորդագրությունը, որով հերքվում են մեղադրանքները, թե Ռ. Մանթաշյանի ելույթի չեղարկման պատճառը վերջինիս ազգային պատկանելությունն է։ Ռուզան Մանթաշյանի հետ աշխատող գործակալությունը հաստատել է՝ սոպրանոյի մասնակցությունը Դրեզդենի օպերայում փետրվարի 7-ին կայանալիք համերգին չեղարկվել է, որովհետև տենոր Յուսիֆ Էյվազովն է հրաժարվել նրա հետ ելույթ ունենալ: Նախօրեին Հասմիկ Պապյանը հայտնել է, որ Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին:
«Սա հաղթանա՞կ է, կհարցնեն շատերը: Այո՝ անկասկած»,- գրել է օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին.Պապյան
- Գերմանացի բաս Ռենե Պապե. Ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին՝ ատելություն չբերել իմ քաղաք կամ որևիցէ մի այլ տեղ
- Ռուզան Մանթաշյանի գործակալությունը պնդում է՝ նրա ելույթը չեղարկվել է ադրբեջանցի տենորի ցանկությամբ
- Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա