ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ ուսանողական վարկերի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր ուսանողներին և նրանց ծնողներին առաջարկում է օգտվել հատուկ մշակված կրթական նպատակների համար ուսանողական վարկի շահավետ պայմաններից:
Բանկից մանրամասնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է ուսանողական վարկ` ոչ միայն ԲՈՒՀ-երի ուսման վարձերի վճարման համար այլև վճարովի դպրոցների, տարբեր ուսումնական հաստատությունների, դասընթացների և պարապմունքների վարձերի վճարման համար:
Ուսանողական վարկը հնարավորություն է տալիս հոգալ ոչ միայն ՀՀ տարածքում սովորող ուսանողների և աշակերտների ուսման ծախսերը, այլ նաև արտերկրում:
Ձևակերպել ուսանողական վարկ կարող են ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, ազգակիցները, այնպես էլ հենց իրենք՝ ուսանողները, ովքեր համապատասխանում են Բանկի պահանջներին:
Ուսանողական վարկի ձևակերպման համար չի պահանջվում երաշխավորություն:
Կրթական նպատակներով վարկը տրամադրվում է ՀՀ դրամով հետևյալ պայմաններով.
• տարեկան տոկոսադրույք՝ 15% - 16.5%
• վարկի գումար՝ 50 հազ. - 5 մլն ՀՀ դրամ (ուսման վարձի գումարի 100% չափով)
• վարկի ժամկետ՝ 3 ամսից մինչև 5 տարի
• նախնական որոշման կայացում – մինչև 2 աշխատանքային օր
• վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն
Վարկի մարման եղանակը հաճախորդն ինքն է ընտրում հետևյալ տարբերակներից՝
1. հավասարաչափ մարում մինչև ուսման ժամկետի ավարտը;
2. միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ ուսման ավարտից հետո՝ հիմնական գումարի մարում:
Ուսման համար կրթական նպատակներով վարկեր տրամադրվում են հետևյալ հաստատություններում սովորելու համար՝
.տեղական
. միջազգային
. միջազգային հաստատությունների մասնաճյուղերում
. տարբեր ուսումնական դասընթացների համար
Ուսանողական վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
* Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.61%-24%
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանից Ղազախստան ներկրված ավտոմեքենաների ոդիսականը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջատար է Հայաստանի բանկային համակարգում՝ բանկոմատների և մասնաճյուղերի քանակով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունն առաջարկում են ճանապարհորդել «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին