Ցմահ դատապարտյալն ազատ կարձակվի
«Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը պատժի կրումից ազատ կարձակվի!!!
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը»։ Տեղեկացրել է ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Մանուկյանի փաստաբան Նարեկ Ալոյանը։
Հիշեցնենք, որ Ա. Մանուկյանը նախ գնդակահարության էր դատապարտվել, ապա պատժը փոխվել էր ցմահ ազատազրկման։
Աշոտ Մանուկյանը 1996 թվականին գտնվել է զինվորական ծառայության մեջ, երբ կատարել է երեք ժամկետային զինծառայողների սպանությունը: Նրանցից երկուսը հարազատ եղբայրներ են եղել: 19-ամյա երիտասարդի արարքում դրված է եղել զենքերը հափշտակելու դիտավորությունն։ Ինքը` Մանուկյանը, պնդել է, որ զենքերի հափշտակության նպատակ չի ունեցել:
Նա կատարած արարքի համար զղջացել է, զոհերի ծնողները նրան ներել են և դեմ չեն, որ նա ազատ արձակվի: