Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով
Հնդկաստանում հոսպիտալացվել է Չինաստանից վերադարձած 11 քաղաքացի, ովքեր հնարավոր է վարակված լինեն նոր կորոնավիրուսով։ Այս մասին գրում է ria.ru-ն։
«Յոթ մարդ, վիրուսի մեղմ ախտանիշներով մեկուսացվել է։ Նրանք Չինաստանից վերադառնալիս են եղել», - ասել է բժիշկ Ամար Ֆեթելը:
Ավելի վաղ, Մումբայի իշխանությունները հայտնել էին, որ մեկուսացրել են Չինաստանից ժամանած երկու քաղաքացիների, որոնց մոտ նկատվել է հազ և մրսածություն։
Նաև մեկական քաղաքացիներ մեկուսացված են Բանգալոր և Հիդերաբադ քաղաքներում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրելն էին Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին։
Մասնագետները պարզել էին՝ հիվանդության հարցուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է։
Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր վիրուսով վարակվածների թիվը 1287 է, իսկ մահացածներինը՝ 41։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ. Դեռ վաղ է կորոնավիրուսի բռնկումը գլոբալ արտակարգ իրավիճակ կոչելու համար
- Կորոնավիրուս. Դիտարկվում են տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է Չինաստանից ուղևորահոսք դեպի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին