«Հրապարակ». Որևէ խնդիր չպիտի առաջանա Արփինե Հովհաննիսյանին հանձնաժողովի կազմում ընդգրկելու հարցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական խմբակցությունները սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացրել են իրենց թեկնածուներին։ ԼՀԿ-ն՝ Տարոն Սիմոնյանի, ԲՀԿ-ն՝ Գևորգ Պետրոսյանի, «Իմ քայլը»՝ Վահագն Հովակիմյանի թեկնածությունները։ Ի պաշտոնե կընդգրկվի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Հիշեցնենք, որ բարեփոխումների աշխատանքներին մասնակցելու նպատակով հանձնաժողովին հայտ է ներկայացրել նաև արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Երեկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը մեր հարցին ի պատասխան նշել է, որ կարծես թե որևէ խնդիր չպիտի առաջանա Հովհաննիսյանին այդ հանձնաժողովի կազմում ընդգրկելու հարցում․ «Որպես իրավաբան-գիտնական՝ ցանկացած մեկը կարող է ներգրավված լինել»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան