Ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ պաշտպանյալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը. Վարոսյան
Փաստորեն ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ պաշտպանյալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Փաստորեն ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ պաշտպանյալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը, նա այլևս չի մեղադրվում սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու մեջ, փոխարենը նրան մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, նույն ասուլիսում Ա.Բաբայանը մեղավոր ճանաչվեց այդ մեղադրանքում, հրապարակվեց դատարանի արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռը։
Միակ թերությունը, որ նկատեցի այն էր, որ դատավճիռը դահլիճում ներկաներն ունկնդրում էին նստած, մինչդեռ ճիշտ կլիներ, որ բոլորն այդ պահին կանգնեին...
Մնացածը նորմալ է, բնական, անխուսափելի, սպասելի, կայուն ու կանխատեսելի ավարտով։
Հ.Գ. դե երևի շնորհակալություն ավելի մեղմ հոդվածով դատելու համար»,-գրել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ու հարցերի պատասխան է ներկայացնում Կապանում (ամբողջական)
- Երվանդ Վարոսյան. Միակ քրեաիրավական գնահատականը կարող է լինել Բաբայանի ու Բաբլոյանի դեմ քրեգործի կարճումը
- Երվանդ Վարոսյան.Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը
- Երվանդ Վարոսյան. Իրավաբանությունն այս աստիճանի երբեք չի իջեցվել, ինչպես Արսեն Բաբայանի գործով է արվել
- Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու ՀՔԾ որոշման մասին
- Վարոսյան. Հայտնի պատճառներով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի հարցաքննության արձանագրությունը դատարան չի ներկայացվել
- Երվանդ Վարոսյան. Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան