Բժիշկը նշում է՝ ինչ անել կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերելու դեպքում
Խիստ վտանգավոր վարակների մասնագետ, իմունոլոգ Վլադիմիր Ժեմչուգովը ասել է, թե ինչ պետք է անել, երբ մարդու մոտ նկատվում են կորոնավիրուսի ախտանիշներ։
Այս մասին գրում է ria.ru-ն։
Ըստ նրա, եթե մարդը ջերմություն և հազ ունի, բայց քթից չի հոսում, պետք է անմիջապես որևէ հակաբորբոքային թերապիա սկսել:
«Ընդունեք տանն ունեցած որևէ հաբ՝ անալգին, ասպիրին և նմանատիպ ազդեցությամբ այլ դեղամիջոցներ, որպեսզի կանխեք մարմնի ջերմաստիճանի բարձրացումը», - խորհուրդ է տվել մասնագետը:
Ժեմչուգովը խորհուրդ է տվել նաև դիմել տեղական Հիգիենայի և համաճարակաբանության կենտրոնի՝ անհրաժեշտ ստուգումներ անցկացնելու համար:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրելն էին Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին։
Մասնագետները պարզել էին՝ հիվանդության հարցուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է։
Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր վիրուսով վարակվածների թիվը 1287 է, իսկ մահացածներինը՝ 41։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով
- ԱՀԿ. Դեռ վաղ է կորոնավիրուսի բռնկումը գլոբալ արտակարգ իրավիճակ կոչելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին