Հայաստանում հացի, ալյուրի արտադրությունն աճել է
Հայաստանում 2019 թվականի հունվար-նոյեմբերին 2,5%-ով աճել է հացի արտադրությունը։ ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 249 հազար 210 տոննա հաց, իսկ 2018թ-ի հունվար-նոյեմբերին՝ 243 հազ. 124.1տոննա հաց։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 31.1%-ով էլ աճել է ալյուրի արտադրությունը։
Մասնավորապես, հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 156 հազար 947.8 տոննա ալյուր, իսկ 2018 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 119 հազ. 707.7 տոննա։
Ինչ վերաբերում է մակարոնեղենի արտադրությանը, ապա 2019 թ-ի հունվար-նոյեմբերին ա արտադրվել է 5 հազար 127.6 տոննա մակարոնեղեն, ինչը 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 12%-ով: