Թուրք փրկարարները երկրաշարժից հետո ինը հոգու դուրս են բերել ավերակներից
Թուրք փրկարարները երկրի արևելքում երկրաշարժից հետո ավերակներից դուրս են բերելառնվազն ինը մարդու: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
Փրկարարները մինչ այժմ՝ երկրաշարժից 13 ժամ անց, շարունակում են զոհերի որոնումը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի առողջապահության նախարարությունը, փլատակների տակ ցնցումներից հետո առնվազն 39 մարդ էր մնացել:
Թուրքական իշխանությունները 1,167 փրկարար և 225 հատուկ սարքավորում են ուղարկել Էլազիգ և Մալաթիա նահանգներ, որոնք առավել շատ են տուժել աղետից։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան