Վիրավորված զինծառայողներից մեկն ինքն է իր վրա կրակել. Տոնոյան
Մի զինծառայողն ինքն է իր վրա կրակել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով երեկ Արցախի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով 2 զինծառայող էր վրավորվել։
«ՊԲ հրամանատարությունը շատ կարճ ժամանակահատվածում պարզաբանումներ է ներկայացրել։ Փառք Աստծո զոհ չունենք, իհարկե, զինծառայողը, որ ինքն իրեն է կրակել ունի առողջության հետ անհամատեղելի վիրավորում, բայց մեր բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի փրկեն նրան։ Զինվորը շուտով կտեղափոխվի Երևան։ Մյուս զինծառայողն ունի թեթև վիրավորում»,- նշեց Տոնոյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
Անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին՝ Տոնոյանը նշեց, որ սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. «Կրակոցները շատ քիչ են, թիրախավորող չեն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա