Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է ՀՔԾ` քրգործով քննչական գոծողությանը մասնակցելու. ՀՔԾ խոսնակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու համար հունվարի 24-ին այցելել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը։
Նա, մասնավորապես, գրել է.
««Hraparak.am» լրատվական կայքում 24.01.2020թ.֊ին հրապարակված «Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ դրանում նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում, իսկ լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ, անհեթեթ և մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով հանրությանը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան